Դավիդ Վիլիան մրցաշրջանի ավարտից հետո մարզակոշիկները կկախի մեխից

Դավիդ Վիլիան մրցաշրջանի ավարտից հետո մարզակոշիկները կկախի մեխից

13/11/2019 - 12:47

Ճապոնական «Վիսել Կոբեում» հանդես եկող Դավիդ Վիլյիան մամլո ասուլսի ընթացքում հայտարել է, որ J-League-ի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ավարտելու է խաղացողի կարիերան։

«Վերջին տարիներին շատ եմ մտածել այս մասին: Այս մրցաշրջանում հասկացա, որ եկել է ֆուտբոլը թողնելու պահը: Սա երկու կամ երեք օրվա որոշում չէ: Քննարկել ու խորհրդակցել եմ բոլորի հետ»,- Վիլյայի խոսքերն է մեջբերում իսպանական AS-ը։

Դավիդ Վիլյան կարիերայի ընթացքում հասցրել է հանդես գալ Խիխոնի «Սպորտինգում», «Սարագոսայում», «Վալենսիայում», «Բարսելոնայում», Մադրիդի «Ատլետիկոյում», «Նյու-Յորք Սիթիում», «Մելբուռն Սիթիում», իսկ այս մրցաշրջանն անց է կացնում ճապոնական «Վիսել Կոբեում», որի կազմում հանդես է գալիս նաև «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան։

Լեգենդար իսպանացին խփած 59 գնդակով Իսպանիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։ Աուստիրացի հարձակվողը կարիերայի ընթացքում հասցրել է նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները, այդ թվում նաև Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը «Ֆորիա Ռոխայի» կազմում, ինչպես նաև «Բարսելոնայի» հետ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր։

Ընթացիկ մրցաշրջանում Վիլյան «Վիսել Կոբեի» կազմում հեղինակել է 12 գնդակ։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023