Դավիդ Սիլվան մոտ է Լա լիգա վերադառնալուն
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան հաջորդ մրցաշրջանը կարող է սկսել հարազատ ակումբում՝ «Վալենսիայում»։
Խաղացողը բանակցություններ է վարում վալենսիական ակումբի ղեկավարության հետ, սակայն, կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակով պայմանավորված, խաղացողի ապագան մնում է անորոշ։ Դեռևս որևէ հստակություն չկա այն խաղացողների ապագայի հարցում, որոնց պայմանագրերը լրանալու են այս ամռանը։ Դավիդ Սիլվան ևս նրանց շարքերում է։
Սիլվայի ապագայի հարցի լուծման տարբերակներից մեկն այն է, որ իսպանացի խաղացողը կարճաժամկետ պայմանագիր կնքի «Ման Սիթիի» հետ, և երբ մրցաշրջանը կավարտվի, կհեռանա որպես ազատ գործակալ։
Հաղորդվում է, որ «Վալենսիան» 34-ամյա Սիլվային պատրաստ է 3 տարվա պայմանագիր առաջարկել։
# Դավիդ Սիլվա, կորոնավիրուս, Մանչեսթեր-Սիթի, Վալենսիա, տրանսֆերներ