Դավիդ Լուիս. Բարնլին հակաֆուտբոլ էր խաղում
«Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսը քննադատել է «Բարնլիի» խաղը: ԱՊԼ-ի 35-րդ տուրում «Չելսի» – «Բարնլի» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2:
«Մենք փորձում էինք ամեն ինչ անել, որ հաղթենք: Դա շատ դժվար է, երբ դու խաղում ես մրցակցի դեմ, որը խփում է երկու գոլ` ունենալով երկու պահ, և չի ուզում խաղալ ֆուտբոլ:
Դա հակաֆուտբոլ է: Ամբողջ խաղը ջամանակ են ձգում, հատկապես, երբ գնդակը մեզ մոտ է: Նրանց ֆուտբոլիստները ընկնում էին խոտածածkին և կանգնեցնում էին խաղը: Նրանք ամբողջ թիմով կանգնում էին իրենց տուգանային հրապարակի մեջ: Դժվար է խփել նման թիմին»,- ասել է Լուիսը Sky Sports-ի եթերում:
# ԱՊԼ, Չելսի