Դավիդ դե Խեան դարձել է ազատ գործակալ

Դավիդ դե Խեան դարձել է ազատ գործակալ

01/07/2023 - 14:40

Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքն, ակումբի դարպասապահ Դավիդ դե Խեայի գործող պայմանագիրը սպառվել է։

Այդուհանդերձ, «կարմիր սատանաները» հաստատում են, որ կողմերի միջև պայամանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները շարունակվում։

Այսպիսով, իսպանացի դարպասապահը ներկա պահին ազատ գործակալի կարգավիճակ է ստացել։

Հավելենք, որ 32-ամյա դարպասապահը մանկունյական ակումբի կազմում հանդես է գալիս 2011 թ. հուլիսից` անցկացրած 545 խաղում դարպասը 190 անգամ պահելով անառիկ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023