Դավիդ Ալաբայի հիանալի «կրակոցը» տուգանայինի խաղարկումից հետո🎥
Գերմանական Բունդեսլիգայի 7-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում միմյանց դեմ են մրցում «Բորուսիա Դորտմունդն» ու «Բավարիան»։
Խաղի հաշիվը 45-րդ րոպեին բացեց դորտմունդյան ակումբի ավագ Մարկո Ռոյսը, սակայն մինչև ընդմիջման գնալը` 45+4-րդ րոպեին, «Բավարիան» հավասարեցրեց հաշիվը։
Հանսի Ֆլիկի սաները վտանգավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք էին ստացել, որի խաղարկումից հետո Դավիդ Ալաբան հուժկու հարվածով դարձավ բավականաին գեղեցիկ գոլի հեղինակ , ինչից հետո կողմերը գնացին ընդմիջման։
# Բավարիա, Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Դավիդ Ալաբա, Մարկո Ռոյս