Պաշտոնական. Դավիդյանը համալրեց ՌՊԼ-ը ներկայացնող ակումբի շարքերը
Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Խիմկիի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Ալաշկերտի» վինգեր Դավիդ Դավիդյանի հետ։
23-ամյա հայազգի ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր` մինչև 2023 թ. հունիսի 30-ը։
Ըստ Transfermarkt կայքի` Դավիդյանը նոր ակումբում ընտրել է «27» համարը։
Հիշեցնենք, որ երիտասարդ ֆուտբոլիստը «Ալաշկերտում» հանդես էր գալիս 2020 թ. օգոստոսից և ակումբի կազմում անցկացրել է 30 հանդիպում` դառնալով 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Դավիդյանը նաև Հայաստանի հավաքականի թեկնածու է։ Նախորդ ընկերական հանդիպումներին նա հրավեր էր ստացել Խոակին Կապառոսի կողմից, սակայն, վնասվածքի պատճառով, չէր կարողացել միանալ մեր ընտրանուն։
Հավելենք, որ «Խիմկիի» կազմում է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ` Արշակ Կորյանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալաշկերտ, Արշակ Կորյան, Դավիդ Դավիդյան, Խիմկի, Խոակին Կապարոս, Հայաստանի-հավաքական, տրանսֆերներ