Դավթյան. «Տխուր եմ, որ ոսկե մեդալով չեմ վերադառնում»

Դավթյան. «Տխուր եմ, որ ոսկե մեդալով չեմ վերադառնում»

05/08/2024 - 12:22

Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը խոսել է իր մրցելույթի մասին.

«Ոսկե մեդալի համար պակասեց երկու ցատկերից մաքուր ավարտը: Ոսկե մեդալ նվաճելու միակ տարբերակս այն կլիներ, որ երկու ցատկերիս վերջնամասում քայլ չանեի, մաքուր կանգնեի: Ֆիլիպինցի մարմնամարզիկի ցատկերից մեկն իմ ցատկերից չորս տասնորդական բարդ էր: Իսկապես նա շատ լավ ցատկեց: Նրան հաղթելու իմ միակ հնարավորությունն այն էր, որ պետք է գայի, կանգնեի ու քայլ չանեի երկու ցատկերի դեպքում էլ:

Լարվածություն կար, Օլիմպիական խաղերի եզրափակիչ էր: Ուրախ եմ, որ մեդալով եմ վերադառնալու: Կուզեի ոսկով։ Ափսոս էր, բայց ունենք այն, ինչ ունենք: Մի քիչ տխուր եմ, որ ոսկե մեդալով չեմ վերադառնում: Մեկ քայլ առաջ գնացինք: Կմարզվեմ, կպատրաստվեմ 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերին, անպայման, կարևորը վնասվածք չունենամ:

Փարիզի Օլիմպիական խաղերում կատարած իմ աշխատանքը նորմալ եմ գնահատում: Առաջին մրցումային օրը երկուսն էլ վատ ցատկեցի, հարց առաջացավ՝ դուրս կգամ եզրափակիչ, թե ոչ, բայց ամեն ինչ բարեհաջող ստացվեց, եզրափակիչ դուրս եկա ու մեդալով հետ եմ գալիս»,- մեջբերում է News.am-ը։

Հիշեցնենք, որ 31-ամյա Դավթյանը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 4-ին նվաճեց Հայաստանի առաջին մեդալը։ Նա հանդես է եկել սպորտային մարմնամարզության հենացատկ վարժության եզրափակիչում և 14,966 միավոտով գրավել երկրորդ տեղն ու դարձել փոխչեմպիոն։ Նա Տոկիոյի Օլիմպիական խաղերում էլ դարձել էր բրոնզե մեդալակիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023