Դաշյանի «տրիվելան» ու Չինարիի ֆանտաստիկ գոլը. «Նոան» ջախջախել է «Վեսթ Արմենիային» 🎥

Դաշյանի «տրիվելան» ու Չինարիի ֆանտաստիկ գոլը. «Նոան» ջախջախել է «Վեսթ Արմենիային» 🎥

25/02/2025 - 00:34

Փետրվարի 25-ին ավելի քան երկու ամսվա դադարից հետո վերսկսվել է Fastex Պրեմիեր լիգան, որի 20-րդ տուրում «Նոան» մրցակցի դաշտում մրցել է «Վեսթ Արմենիայի» դեմ։

Հանդիպման ամբողջ ընթացքում «Նոան» ունեցել է տոտալ առավելություն և մրցակցին ջախջախել 4:0 հաշվով։

Ռուի Մոտայի գլխավորած թիմից դուբլ է գրանցել ալբանացի վինգեր Էրալդո Չինարին, մեկական գոլ էլ խփել են Արտակ Դաշյանն ու Գոնսալու Գրեգորիուն։

Հատկապես գեղեցիկ են ստացվել Դաշյանի գոլն ու Չիանրիի երկրորդ գնդակը։ 35-ամյա Դաշյանը «Նոայում» իր առաջին գոլը խփել է «տրիվելա» տեսակի հարվածով և մրցակցի դարպասը գրավել ոտնաթաթի դրսի հատվածով։

Չինարին 64-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո ընթացքից կատարած հարվածով ֆանտաստիկ գոլ է խփել։

«Նոան» 43 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Նոան» 17 միավորով 8-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023