Դանի Օլմոյի փայլուն նորամուտը. Բարսելոնան հաղթեց Ռայո Վալեկանոյին 🎥
Իսպանական Լա լիգայի երրորդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում մրցեց «Ռայո Վալեկանոյի» դեմ։
Համառ պայքարում անցած խաղում կատալոնական ակումբը կարողացավ 2-1 հաշվով կամային հաղթանակ տանել։
Հաշիվը 9-րդ րոպեին բացեց տանտերերի կիսապաշտպան Ունայի Լոպեսը։ Երկրորդ խաղակեսում Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը կարողացավ մեծացնել ճշումը և Պեդրիի ու նորեկ Դանի Օլմոյի գոլերի շնորհիվ հաղթանակ տանել։
Այսպիսով, «բալուգրանան» երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ և 9 միավորով գլխավորեց Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Ռայո Վալեկանոն» 4 միավորով 8-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա-լիգա