Դանի Կարվախալ․ «Ցանկանում եմ գնալ Նոու Կամպ և հաղթել, այլ բան չի անհանգստացնում»
Մադրիդի «Ռեալի» եզրային պաշտպան Դանի Կարվախալը կիսվել է առաջիկա Կլասիկոյի մասին իր մտքերով։
«Մենք հանգիստ ենք։ Հուսով եմ՝ խաղի ընթացքում անվտանգությունը լիարժեք ապահոված կլինի։
Մենք պատրաստ ենք նույնիսկ խաղալ չեզոք դաշտում։ Կխաղանք այնտեղ, որտեղ մեզ կասեն։ Սակայն, ներկա պահին մենք կենտրոնացած ենք «Վալենսիայի» դեմ խաղի վրա։ Մենք կփորձենք երեք միավոր վաստակել ինչպես «Մեստալիայում, այնպես էլ «Նոու Կամպում»։
«Ռեալը» հանգստի ավելի քիչ ժամանակ ունի, քան «Բարսելոնան» և մենք նրանց դեմ խաղալու ենք դժվար արտագնա խաղից հետո։ Ես պարզապեց ցանկանում եմ գնալ «Նոու Կամպ» և հաղթել, այլ բան ինձ չի անհանգստացնում»,- Կարվախալի խոսքերը փոխանցում է իսպանական Marca-ն։
Կարվախալը անդրադարձել է նաև Կլասիկոյի մրցավար Ալեխանդրո Հերնանդես Հերնանդեսի մասին․
«Մենք շատ լավ գիտենք Հերնանդես Հերնանդեսին, նա հիանալի մրցավար է և հուսով ենք, որ նա հիանալի հանդիպում կանցկացնի»,- եզրափակել է Կարվախալը։
Հիշեցնենք, որ Լա լիգայի 10-րդ տուրից հետաձգվաց «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին՝ Երևանի ժամանակով 23։00-ին։
# Բարսելոնա, Դանի Կարվախալ, Էլ Կլասիկո, Ռեալ Մադրիդ