Դանի Կարվախալը ծանր վնասվածք է ստացել 🎥
Իսպանական Լա լիգայի 9-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեց «Վիլյառեալին»։
«Արքայական» ակումբի մեկնարկային կազմում էր նաև եզրային պաշտպան Դանի Կարվախալը։
32-ամյա պաշտպանը հանդիպման վերջնամասում, բախվելով հյուրերի կիսապաշտպան Յերեմի Պինոյին, ծանր վնասվածք ստացավ։
Կարվախալը սոցցանցերում հաստատել է, որ ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել.
«Ծնկի խաչաձև կապանների ծանր վնասվածքը հաստատվեց։ Անհրաժեշտ է վիրահատություն, խաղադաշտից կբացակայեմ մի քանի ամիս։ Արդեն անհամբեր սպասում եմ վերականգողական շրջանին և վերադարձիս, որպեսզի լինեմ ինչպես գազան։
Բոլորին շատ շնորհակալ եմ հաղորդագրությունների համար։ Զգում եմ ձեր անսահման սերը»,- գրել է Կարվախալը Instagram-ի իր էջում։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն էլ հաստատել է, որ Կարվախալի համար 2024/25 մրցաշրջանն ավարտված է։
Հավելենք, որ իսպանացի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում 11 հանդիպման է մասնակցել դառնալով
1 գոլի ու 1 արդյունավետ փոխանցման հեղիանկ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Դանի Կարվախալ, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ, Ֆաբրիցո Ռոմանո