Դանի Ալվեսն ու Ժորդի Ալբան ապաքինվել են կորոնավիրուսից
«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ ակումբի երկու պաշտպաններ` Դանի Ալվեսն ու Ժորդի Ալբան կորոնավիրուսի բացասական թեստ են հանձնել և ապաքինվել հիվանդությունից։
Մոտակա օրերին երկու ֆուտբոլիստներն էլ կմիանան ակումբի մարզումային խմբին։
Հավելենք, որ կատալոնական ակումբը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 5-ին։ Այդ օրը «բալուգրանասը» Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչի շրջանակում հյուրընկալվելիս կմցրի Սեգունդա Բ-ն ներկայացնող «Լինարեսի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Դանի Ալվես, Ժորդի Ալբա, Լինարես, կորոնավիրուս