Դանի Ալվեսը ելույթ է ունեցել հոգեկալստականների եկեղեցում 🎥
«Բարսելոնայի» և Բարզիլիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Դանի Ալվեսը ելույթ է ունեցել կատալոնական Ժիրոնա քաղաքի «Ելիմ» եկեղեցու հոգեկալստականների երիտասարդների համաժողովում` հայտնելով, որ բանտում գտնվելու ժամանակ «դաշինք է կնքել» Աստծո հետ, գրում է La Vanguardia-ն։
«Աստծուն հավատալը պարտադիր է։ Ես դրա վառ ապացույցն եմ։ Ես «դաշինք եմ կնքել Աստծու հետ։ Մենք պետք է լուրջ վերաբերվենք Աստծո խոսքին և ունենանք հավատք։
Փոթորկի ամենաթեժ պահին միշտ հայտնվում է Աստծո մի պատգամաբեր։ Իմ կյանքի ամենածանր պահին այդ պատգամաբերը մոտեցավ ինձ և տարավ եկեղեցի։ Այսօր ես նրա շնորհիվ քայլում եմ այդ ճանապարհով,- հայտարարել է Ալվեսը։
Ժիրոնայում գտնվող «Ելիմ» եկեղեցին պատկանում է «Ջիմի Սվագերի առաքելություն» ծառայությանը՝ ավետարանական կրոնական շարժման, որը հիմնվել է ամերիկացի քարոզիչ և հեռուստահաղորդավար Ջիմի Սվագերի ուսմունքների հիման վրա։ Սվագերը կաթոլիկությունը համարել է կեղծ կրոն։
Ավետարանիչները իրենց վերին հեղինակությունը համարում են Աստվածաշունչը՝ առանձնակի ուշադրություն դարձնելով Հիսուսի խաչելությանն ու հարությանը, և չեն ընդունում Հռոմի պապի հեղինակությունը։
Հոգեգալստականներն ավետարանական քրիստոնյաներ են։ Նրանք հատուկ նշանակություն են տալիս Սուրբ հոգու ներգործությամբ ջրով թաղման ծեսին, որը համարում են յուրահատուկ հոգևոր փորձառություն և անմիջական հանդիպում Աստծո հետ։
Հիշեցնենք, որ 2024թ. փետրվարին Դանի Ալվեսը բռնաբարության մեղադրանքով դատապարտվել էր 4,5 տարվա ազատարզկման, սակայն հետագայում ապացույցների բավարար քանակի բացակայության պատճառով Կատալոնիայի բարձրագույն դատարանը չեղարկել էր դատավճիռը` ազատ արձակելով լեգենդար ֆուտբոլիստին։
Ալվեսը «Բարսելոնայում» հանդես է եկել 2008-2016 և 2021-22թթ., 408 խաղում խփել է 22 գոլ, կատարել 105 ասիստ, նվաճել 23 տիտղոս։
Նախկին ֆուտբոլիստը նաև 8 գոլ ու 21 ասիստ է գրանցել Բրազիլիայի ազգային հավաքականում անցկացրած 126 խաղում, որի կազմում 2007 ու 2019 թթ. դարձել է Կոպա Ամերիկայի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Բրազիլիայի հավաքական, Դանի Ալվես✝️🙏 El giro radical de Dani Alves: se convierte en predicador en una iglesia de Girona tras hacer "un pacto con Dios"
— EL ESPAÑOL (@elespanolcom) October 27, 2025
👉El exfutbolista del Barça, absuelto de la acusación de agresión sexual, ha encontrado refugio en la fe cristiana evangélica pic.twitter.com/uhQp7lmRvq