Դանիելե Օրսատոն արտասվել է ՊՍԺ – Բորուսիա հանդիպումից հետո 🎥
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։
Հանդիպումը սպասարկում էր իտալացի Դանիելե Օրսատոյի գլխավորած մրցավարական անձնակազմը։ 48-ամյա անվանի մրցավարը հանդիպման ավարտից հետո արտասվել է։
RMC Sport-ը հայտնեւմ է, որ Օրսատոն մրցավարական կարիերայի վերջին եվրագավաթային հանդիպումն է սպասարկել։
Իտալացին Չեմպիոնների լիգայի պատմության չորրորդ ամենաշատ հանդիպում (55) սպասարկած մրցավարն է և այդ ցուցանիշը կիսում է Չունեյթ Չակիրի հետ։ Այդ ցուցանիշով առաջատարը Ֆելիքս Բրիխն է (69), որին հաջորդում են Բյորն Կույպերսը (59) և Կիմ Միլթոն Նիլսենը (57)։
Աղբյուրի փոխանցմամբ` Դանիելե Օրսատոն Եվրո-2024-ից հետո մտադիր է ավարտել մրցավարական կարիերան։
Օրսատոն մրցավարական կարիերան սկսել է 1993 թվականին։ Այս ընթացքում նա սպասարկել է 602 հանդիպում։ 288 խաղով Օրսատոն իտալական Ա սերիայի պատմության երկրորդ ամենաշատ հանդիպում սպասարկած մրցավարն է։ Նա ընդամենը մեկ խաղով է զիջում առաջատար Կոնչետո Լո Բելոյին։
Օրսատոն 2023/24 մրցաշրջանում սպասարկել է 27 հանդիպում, ցույց տվել 130 դեղին, 6 երկրորդ դեղին, 2 կարմիր քարտ, նշանակել 5 11-մետրանոց։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Բորուսիա-Դորտմունդ, Դանիելե Օրսատո, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ