Դանիան Ֆինլանդիայի դեմ խաղի շարունակության 3 տարբերակ է ունեցել
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրո-2020-ի B խմբի շրջանակում կայացած Դանիա 0:1 Ֆինլանդիա հանդիպպումը, 42-րդ րոպեին Քրստիան Էրիկսենի ուշագնացության պատճով, ընդհատվել էր։
«Մանչեսթեր Յունայթեդի» և Դանիայի հավաքականի լեգենդար նախկին դարապասապահ Պետեր Շեյխելը պատմել է, թե վերոնշյալ հանդիպման շարունակության ինչ տարբերակներ է առաջարկել ՈՒԵՖԱ-ն.
«Ես տեսա ՈՒԵՖԱ-ի` խաղի շարունակության հայտարարությունը, որտեղ նշվում էր, որ նման որոշում կայացվել է խաղացողների խորհրդով, սակայն դա այդպես չէ։
Ֆուտբոլիստներին առաջարկվել է հանդիպման շարունակության 3 տարբերակ. կա՛մ խաղի մնացած 50 րոպեն միանգամից խաղարկում, կա՛մ հանդիպումը շարունակվում էր հաջորդ օրը կեսօրին, կա՛մ էլ տեխնիկական պարտություն 0:3 հաշվով։
Հետևություններ արեք ինքներդ։ Արդյո՞ք հադիպումն անմիջապես շարունակելու ցանկությունը ֆուտբոլիստներինն էր։ Այլ տարբերակ ունեի՞ն նրանք։ Ես կարծում եմ` չունեին։
Ինչպես տեսաք և լսեցիք, վերջին մամուլի ասուլիսի ընթացքում գլխավոր մարզիչը շատ հիասթափված էր, որ ֆուտբոլիստներին թույլ է տվել վերադառնալ խաղադաշտ»,- նշել է Շմեյխելը, ում խոսքերը մեջբերում է Good mornin Britiain-ը։
Հիշեցնենք, որ վերոնշյալ հանդիպումն այդ դեպքի պատճառով ընդհատվել էր մոտ էր 1.5 ժամ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դանիայի հավաքական, Եվրո-2022-ֆուտզալ, ՈւԵՖԱ, Պետեր Շմեյխել, Քրիստիան-Էրիկսեն, Ֆինլանդիայի հավաքական