Դանիան ջախջախիչ հաղթանակով անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ է դուրս եկել 🎥
Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի անցումային փլեյ-օֆֆ-ի կիսաեզրափակիչում Դանիայի ազգային հավաքականը Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում 4:0 հաշվով ջախջախել են Հյուսիսային Մակեդոնիայի թիմին։
Սկանդինավները բոլոր գոլերը խփել են երկրորդ խաղակեսում. դուբլ է գրանցել Գուստավ Իսակսենը, որը մրցակցի դարպասը գրավել է 58-րդ ու 59-րդ րոպեներին, մեկական անգամ էլ աչքի են ընկել Միկել Դամսգորն ու Քրիստիան Նյորգորը։
Բրայան Ռիմերի գլխավորած թիմը դուրս է եկել անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ ու Պրահայում կայանալիք Չեխիայի դեմ խաղում կպայքարի Մունդիալի ուղեգրի համար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml