Դանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով
Դանիայի հավաքականի և «Բրոնդբյուի» նախկն կիսապաշտպան Թոմաս Կալենբերգը վարակվել է կորոնավիրուսով։
Նախկին ֆուտբոլիստը վարակվել է Ամստերդամ մեկնելու ժամանակ։ Այժմ նա մեկուսացվել է։ Այժմ Կալենբերգը մեկուսացվել է։
Մարտի 1-ին Կալենբերգը ներկա է գտնվել «Բրոնդբյու» – «Լյունգբյու» հանդիպմանը։ Ակումբի 13 աշխատակիցներ այժմ գտնվում են կարանտինում։
«Բրոնդյբուն» խնդրում է իրենց հետ կապվել այն մարդկանց, ովքեր մարզադաշտում առնչություն են ունեցել Կալենբերգի հետ։
Հիշեցնենք, որ Թոմաս Կալենբերգը բացի «Բրոնդյուից» հանդես է եկել նաև «Վոլսֆուրգի», «Օսերի» և «Էվիանի» կազմում։
# Բրոնդբյու, Դանիայի հավաքական, Թոմաս Կալենբերգ, կորոնավիրուս, Վոլսֆուրգ, Օսեր