Դալիչ.ԱԱ ֆինալիստի դեմ բոլորն էլ տրամադրվում են 200 տոկոսով
Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը մեկնաբանել է Եվրո-2020-ի ընտրական փուլում Հունգարիայի ընտրանուց կրած պարտությունը (2:1):
«Պետք է շնորհավորեմ տան տերերին լավ, ագրեսիվ խաղի և հաղթանակի առիթով:Մենք չկարողացանք պահել խաղի բարձր կարգը այն բանից հետո, երբ բացեցինք հաշիվը, իսկ Հունգարիային հերիքեց մոտիվացիան, որպեսզի կամային հաղթանակ տանի:Այս խմբում մեզ համար հեշտ չի լինելու, բայց մենք այդ մասին գիտեինք:
2-րդ խաղակեսում մենք գերիշխում էինք, պահեր էինք ստեղծում, ջանում էինք ուժեղացնել ճնշումը, բայց ավարտին հասցնելու հետ խնդիրներ ունեինք:Առաջիկա խաղերում պետք է շատ աշխատել և պայքարել, փորձել խաղալ ավելի ագրեսիվ:
Մեր դեմ բոլորն են տրամադրվում 200 տոկոսով, քանի որ մենք ԱԱ ֆինալիստներն ենք:»,- Դալիչի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: