Դաժան ծեծկռտուք բրազիլացի ոստիկանների և արգենտինացի երկրպագուների միջև 🎥
ԱԱ-2026-ի Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 6-րդ տուրում Արգենտինայի հավաքականը հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց Բրազիլիային։
Հանդիպման մեկնարկից առաջ սկանդալային իրադարձություններ են տեղի ունեցել «Մարականա» մարզադաշտում։
Բանն այն է, որ երբ հնչում էին երկու երկրների օրհներգերը, «Մարականա» մարզադաշտի տրիբունաներից մեկում դաժան ծեծկռտուք է սկսվել։
Միջադեպը տեղի է ունեցել այն տրիբունայում, որտեղ արգենտինացի և բրազիլացի երկրպագուների միջև որևէ բաժանող պատնեշ կամ ցանկապատ չկա։
Գործին միջամտել են բրազիլացի ոստիկանները, ովքեր սկսել են ուժ կիրառել արգենտինացի երկրպագուների դեմ` մահակներով հարվածելով նրանց։ Արգենտինացի երկրպագուները պաշտպանվելու նպատակով պոկել են մարզադաշտի մի շարք աթոռներ։
Իրավիճակը փորձել են հարթել Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները, սակայն ոստիկանների և երկրպագուների միջև բախումը շարունակվել է մոտ 15 րոպե։
Ստեղծված իրավիճակում Արգենտինայի հավաքականի ավագ Լեո Մեսսին իր խաղընկերների հետ գնացել են հանդերձարան, իսկ հանդիպումը մեկնարկել է 27 րոպե ուշացումով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Արգենտինայի հավաքական, Բրազիլիայի հավաքական, Մարականա, Մունդիալ-2026