Գևորգ Տարախչյանը հրավիրվել է Հայաստանի Հավաքական 📸
«Փյունիկի» վինգեր Գևորգ Տարախչյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
23-ամյա ֆուտբոլիստը 2024թ. հունիսին արդեն մեկ անգամ հանդես եկել է ազգային թիմում` մասնակցելով Սլովենիայի դեմ ընկերական խաղին (1:2)։
Տարախչյանն ընթացիկ մրցաշրջանում 14 խաղում 3 գոլ ու 1 ասիստ է գրանցել։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբում նոյեմբերի 13-ին Երևանում կհանդիպի Հունգարիայի հավաքականին, իսկ նոյեմբերի 16-ին Պորտուում կհանդիպի Պորտուգալիային։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գևորգ Տարախչյան, Հայաստանի-հավաքական