Գևորգ Ղազարյան․ «Խաշմանյանի խոսքերն ապշեցման աստիճան անտրամաբանական են»
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևոգր Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմայանի այն մամլո ասուլիսին, որի ընթացքում նա ասել է՝ սա ազգային հավաքական չէ, այլ պարզապես հավաքական։
«Հարգելի երգրպագուներ,
Ուզում եմ, նախ և առաջ, ներողություն խնդրել գրանցված 9-1 հաշվի համար: Կարդալով գլխավոր մարզչի իր իսկ խոսքերի մեկնաբանությունը, որ ինքը նկատի չի ունեցել ֆուտբոլիստներին այլ նկատի է ունեցել այն մարդկանց, ովքեր չեն մեկնել հավաքականի հետ Իտալիա ու բողոքում է կազմակերպչական հարցերից, ուզում եմ շեշտել, որ ինչ ես խաղում եմ Հայաստանի Ազգային Հավաքականում, 2007 թ-ից հավաքականը միշտ կազմակերպչական հարցերի խնդիր չի ունեցել: Նրա խոսքերն ափշեցնելու աստիճան անտրամաբանական են: Երբ նա հայտարարում է, որ սա ազգային հավաքական չի այլ պարզապես հավաքական և, որ գրեթե մի ամբողջ կազմ բացակայում էր ու ասում է, որ դա ասելով ի նկատի է ունեցել Ֆեդերացիայի աշխատակազմը: Չեմ կարծում, որ ֆեդերացիայի որևէ աշխատակից վնասվածք է ունեցել կամ համարվել հիմնական կազմի խաղացող:
Ու ընդհանրապես նրա արած մեկնաբանությունը ոչ մի կապ չունի խաղի և առավել ևս 9-1 հաշվի հետ: Նրա ասածը իտալերենով շատ ուղիղ թարգմանվեց, որ սա ազգային հավաքական չի, ուղղակի հավական է առանց ֆունդամենտալ (առանցքային) խաղացողի: Երբևէ չեմ տեսել մի մարզիչ կամ ֆուտբոլիստ, որ խաղի արդյունքը կապի թե ֆեդերացիայից ով է մեկնում թիմի հետ, ով` ոչ : Նշեմ, որ հավաքականի այլ խաղերի ժամանակ էլ բազմաթիվ լրագրողներ, ֆեդերացիայի աշխատակիցներ, երբեմն երկրպագուներ եղել են մեզ հետ նույն ինքնաթիռում, հյուրանոցում:
Ավելի լավ է խոսի թե ինչի՞ մեր հավաքականը իր օրոք ամենախոշոր պարտությունը կրեց պատմության մեջ, իսկ, եթե չգիտի ինչի ավելի լավ է այսքան օր անցել է գոնե մեկ անգամ ներողություն խնդրեր հայ ազգից ու հայ ժողովրդից այս խայտառակության համար, այլ ոչ թե խոսեր անտրամաբանական բաներ: Եկեք չմոռանանք, որ ընդամենը երկու ամիս առաջ ես նույն հավաքականը լավ հնարավորություն ուներ Եվրոպայի ուղեգիր նվաճելու և հավատում եմ, որ ես կազմը ի զորու է հաջողություններ գրանցելու»,- եզրափակել է Ղազարյանը։
# Աբրահամ-Խաշմանյան, Գևորգ-Ղազարյան, Հայաստանի-հավաքական