«Գրողը տանի, ես ընդամենը 29 տարեկան եմ». ի՞նչ է ասել Էրիկսենը ուշքի գալուց հետո

«Գրողը տանի, ես ընդամենը 29 տարեկան եմ». ի՞նչ է ասել Էրիկսենը ուշքի գալուց հետո

18/06/2021 - 14:26

Ինչպես արդեն բազմից տեղեկացրել ենք, Եվրո-2020-ի առաջին տուրի շրջանակում կայացած Դանիա 0:1 Ֆինլանդիա հանդիպման 42-րդ րոպեին դանիացիների կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, առանց որևէ մեկին բախվելու ու առանց պայքարի, վայր ընկավ ու ուշագնաց եղավ։

Այդ դրվագից հետո հանդիպումը երկար ժամանակով կանգ էր առել, քանի որ Դանիայի հավաքականի բուժանձնակազմը 29-ամյա ֆուտբոլիստին երկար ժամանակ օգնություն էր ցույց տալիս։

Գերմանացի բժիշկ Յենս Կլայնֆելդը, ով նույնպես այդ օրը եղել է «Պարկեն» մարզադաշտում ու մասնակցել է Էրիկսենի վերակենդանացման աշխատանքներին, պատմել է, պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել այդ ամենը և նշել, թե ինչ է ասել ֆուտբոլիստը գիտակցույան գալուց հետո։

Երբ Էրիկսենն ուշագնաց է եղել, Կլայնֆելդը վազել է խաղադաշտ, որպեսզի օգնի բժիշկներին.

«Ես մարզադաշտի հակառակ կողմում էի, երբ նա վայր ընկավ։ Սկբզում այդ դրվագի մասին ես ոչինչ չէի մտծաում, սակայն հետո տեսա, թե որքան անհանգիստ են պահում իրենց դանիացի բժիշկները և այդ պահին հասկացա, որ ինչ-որ բան այն չէ։ Ֆուտբոլիստները բռնել էին գլուխները։

Այդ պահին ինձ հետ տրիբունայում նստած կոլեգաներին ասացի, որ մենք պետք է մտնենք դաշտ։

Դանիացի բժիշկներն սկզբում չէին հասկացել պահի լրջությունը։ Սկսելով վերակենդանացումը` պետք է որքան հնարավոր է արագ կատարես այն, սակայն սպորտային բժիշկները հիմնականում բուժում են այլ տիպի վնասվածքներ, այդ պատճառով էլ նրամց համար դժվար է անմիջապես հասկանալ, որ սրտի կանգ է տեղի ունեցել։

Այդ ամենն ինձ համար պարզ դարձավ, երբ տեսա, թե ինչ են բժիշկները փորձում Էրիկսենի լեզուն սուրս հանել կոկորդից։ Այդպես չեն փրկում ինչ-որ մեկի կյանքը։

Նման իրավիճակներում արագությունը շատ լուրջ դեր է խաղում։

Երբ Էրիկսենը բացեց աչքերը, ես նրան անգլերենով հարցրի.

Դու վերադարձա՞ր

– Այո՛, ես այստեղ եմ,- նշեց Էրիկսենն, իսկ այնուհետև ավելացրեց,- գրողը տանի, ես ընդամենը 29 տարեկան եմ»,- եզրափակել է Կլայնֆելդը, ում խոսքերը մեջբերում Guardian-ը։

Հավելենք, որ Յենս Կլայնֆելդն ավելի վաղ արագ բուժօգնություն ցույց տալու թեմայով Կոպենհագենում դասընթացներ է կարդացել մարզադաշտի բժիշկների համար։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023