Գրիզման-Վիդալ-Մեսսի եռյակի իդեալական գոլը Բարսային առաջին հաղթանակը պարգևեց Կիկիե Սետիենի գլխավորությամբ ?
Իսպանական Լա լիգայի շրջանակում ավարտվեց 20-րդ տուրը։ Տուրի վերջին խաղում կատալոնական «Բարսելոնան» իր առաջին խաղն անցկացրեց նոր գլխավոր մարզիչ Կիկե Սետիենի գլխավորությամբ, որն ունեցավ հաղթական ավարտ։ «Կապտանռնագույնները» հաղթեցին նվազագույն՝ 1։0 հաշվով։
Խաղի ողջ ընթացքում կատալոնական ակումբը տիրում էր նախաձեռնությանը՝ գնդակին տիրելով 81%, սակայնը բանը չէր հասնում վտանգավոր պահերին, դեռ ավելին՝ հյուրերը 0։0 հաշվի ժամանակ գրոհներից մեկի ժամանակ հարվածեցին դարպասաձողին։
69-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի պատճառով խաղադաշտից հեռացվեց «Գրանդայի» կենտրոնական պաշտպան Հերման Սանչեսը՝ հյուրերին թողնելով 10 հոգով։ 76-րդ րոպեին Կիկիե Սետիենի սաներին վերջապես հաջողվեց բացել հանդիպման հաշիվը։ Անտուան Գրիզման – Արթուրո Վիդալ – Լեո Մեսսի եռյակը իդեալական գրոհ կազմակերպեց, որը եզրափակեց հենց Լեո՝ խփելով հաղթական գնդակը։
Այսպիսով, «Բարսելոնան» վաստակեց 43 միավոր՝ կրկին հավասարվելով «Ռեալին»։ Հզորագույն ակումբները գլխավորում են մրցաշարային աղյուսակը։ «Գրանադան» ունի 27 միավոր՝ զբաղեցնելով 10-րդ հորիզոնականը։
# Անտուան-Գրիզման, Արթուրո-Վիդալ, Բարսելոնա, Գրանադա, Լա-լիգա, Լեո Մեսսի