Գրիզման. «Միլանը բոլոր առումներով ավելի լավն էր Ատլետիկոյից»

Գրիզման. «Միլանը բոլոր առումներով ավելի լավն էր Ատլետիկոյից»

25/11/2021 - 11:09

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց «Միլանին»։

Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել մադրիդյան ակումբի հարձակվող Անտուան Գրիզմանը.

«Մրցակիցը մեզ հիանալի դաս տվեց։ Մենք լավ էինք պատրաստվել այս խաղին, սակայն ամեն ինչ չընթացավ այնպես, ինչպես ծրագրել էինք։

Այդուհանդերձ, ամենավատը լուսատախտակին վառվող հաշիվն է, սակայն սա ֆուտբոլ է, և մենք կպայքարենք մինչև վերջ։

Չեմպիոնների լիգան բարդ մրցաշար է և այստեղ հեշտ հանդիպումներ չկան։ Այսօր «Միլանը» բոլոր առումներով ավելի լավն էր «Ատլետիկոյից», սակայն առջևում դեռ մեկ հանդիպում էլ ունենք և պետք է բարելավենք մեր խաղը»,- ֆրանսիացի հարձակվողի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023