Գրիզմանն ու Մբապեն կոնֆլիկտ ունեն. վերջինս նախանձում է Գրիզմանի ունեցած դերին հավաքականում
Ֆրանսիայի հավաքականի երկու հարձակվողներ Կիլիան Մբապեի ու Անտուան Գրիզմանի միջև կարծես թե կոնֆլիկտ է առաջացել։
Ինչպես տեղեկացնում է իսպանացի լրագրող Տոնի Խուանմարտին` հղում կատարելով L’Equipe-ին, ֆուտբոլիստները վիճել են Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի շրջանակում կայացած Ֆրանսիա 3:3 (11 մ`4:5) Շվեյցարիա հանդիպման ընթացքում։
Բանն այն է, որ Մբապեն սկսել է նախանձել հավաքականում Գրիզմանի ունեցած դերին։
Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև բարդ հարաբերություններ են ձևավորվել դեռևս 2018 թ. Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությունից հետո։
Նշվում է, որ կողմերի միջև կոնֆլիկտին խթանել է նաև այն փաստը, որ Կիլիան Մբապեն «եռագույնների» այն ֆուտբոլիստներից էր, ով կողմ արտահայտվեց Կարիմ Բենզեմայի հավաքական վերադառնալու փասին։ Բենզեմայի հավաքական վերադարձի պատճառով Դիդիե Դեշամը փոխել է Գրիզմանի խաղային դիրքը` խաղացնելով նրան որպես ենթահարձակվող։
Բացի դրանից, կոնֆլիկտին նպաստել է նաև Կիլիան Մբապեի եսասիրական բնավորությունը։ Հաղորդվում է նաև, որ Անտուան Գրիղմանը, ի տարբերություն իր երիտասարդ խաղընկերոջ, հավաքականում ունի այնպիսի ֆուտբոլիստի հեղինակություն, ով գերադասում է թիմային շահը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիա – Շվեյցարիա վերոնշյալ խաղում Կիլիան Մբապեն չի կարողացել իրացնել 11-մետրանոց հարվածը, ինչից հետո «եռագույնները» լքեցին պայքարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտուան-Գրիզման, ԵՎՐՈ-2020, Կիլիան-Մբապե, Շվեյցարիայի հավաքական, Ֆրանսիայի հավաքական