Գրիզմանը 28 գնդակով Ջորկաեֆի հետ կիսում է 7-րդ հորիզոնկանը հավաքականում
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը Եվրո-2020-ի ընտրական փուլի Իսլանդիայի դեմ հանդիպման ժամանակ դարձել է գոլի հեղինակ և կատարել գլային փոխանցում (4:0):
«Աթլետիկոյի» հարձակվողը խփել է իր 28-րդ գնդակը հավաքականի կազմում և թիմի պատմության լավագույն ռմբարկուների ցանկում հավասարվել է Յուրի Ջորկաեֆին՝ նրա հետ կիսելով 7-րդ հորիզոնականը:
Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն Թիերի Անրին է, իսկ 6-րդ հորիզոնականում Ժան-Պիեռ Պապենն է: