Գրիզմանը գերազանցեց Մեսիի պատմական ռեկորդը

Գրիզմանը գերազանցեց Մեսիի պատմական ռեկորդը

29/03/2025 - 23:17

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը մասնակցեց «Էսպանյոլի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրի հանդիպմանը (1:1) և գերազանցեց «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Լիոնել Մեսիի պատմական ռեկորդը, գրում է B/R Footballը։

Գրիզմանը դարձել է Լա լիգայի պատմության մեջ ամենաշատ հանդիպման մասնակցած օտարերկրացին։ Ֆրանսիացի ֆուտբոլիստն առաջնությունում անցկացրել է 521-րդ հանդիպումը։ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Մեսիի ակտիվում կա 520 խաղ։

34-ամյա Գրիզմանը 521 խաղում 198 գոլ է խփել, կատարել 95 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023