Գրիգոր Ղազարյանը` ծանրամարտի պատանիների աշխարհի չեմպիոն
Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող պատանանիների ու երիտասարդների աշխարհի առաջնությունում Գրիգոր Ղազարյանը (96 կգ) դարձավ չեմպիոն։
Ղազարյանը հանդես եկավ պատանիների մրցմանն ու երկամարտի 330 կգ (145+185) արդյունքով կանգնեց պատվո հարթակի առաջին աստիճանին։ Նա բոլոր 6 մոտեցումներն էլ հաջող է կատարել ու փոքր ոսկե մեդալներ նվաճել նաև պոկում ու հրում վարժություններում։
Մրցումային նախորդ օրերին երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Գրիգոր Ղազարյան, Ծանրամարտ, Ծանրամարտի ԱԱ