Գրանցվել է Ֆրանսիայի հավաքականի պատմության ամենացածր հաճախելիությամբ հանդիպումը
Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի երկրորդ խմբի 5-րդ տուրում Ֆրանսիայի հավաքականը «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում չկարողացավ կոտրել Իսրայելի դիմադրությունը. գրանցվեց 0:0 հաշիվը։
Այդ հանդիպմանը ներկա է եղել ընդամենը 16,661 հանդիսական։ RMC Sport-ի փոխանցմամբ` դա «եռագույնների» պատնության ամենացածր հաճախելիությամբ հանդիպումն է։
Նախորդ հակառեկորդը գրանցվել էր 2003 թ. հունիսի 22-ին, երբ Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության խմբային փուլի Նոր Զելանդիայի դեմ խաղում նույն մարզադաշտում ներկա է եղել 36,842 հանդիսական։
Նշենք, որ Ֆրանսիայի ու Իսրայելի հարաբերություններն այժմ լարված են։ Երկրպագուները բոյկոտել են այդ հանդիպումը`ի նշան բողոքի իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտի։
Հավելենք, որ այդ ոչ-ոքիից հետո ֆրանսիացիները 10 միավորով երկրորդ տեղում են խմբում։ Իսրայելն առաջին միավորն է վաստակել և վերջինն է` 4-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ազգերի լիգա, Իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտ, Իսրայելի հավաքական, Ֆրանսիայի հավաքական