Գրանադա – ՄՅՈՒ հանդիպման ընթացքում մերկ տղամարդը ներխուժել է խաղադաշտ🎥
Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Գրանադան» սեփական հարկի տակ մրցում է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։
Հանդիպման 6-րդ րոպեին արտառոց դեպք է գրանցվել։ Բանն այն է, որ «Գրանադայի» «Նուևո Լոս Կարմենես» մարզադաշտ մերկ տղամարդ է ներխուժել։
Տղամարդը վազեց և ընկավ խոտածածկին, ինչից հետո մարզադաշտի անվտնագության աշխատակիցները նրան չեզոքացրին։
Այդ դրվագի պատճառով որոշ ժամանակով խաղն ընդհատվել էր։
Հավելենք, որ տվյալ հանդիպումը, կորոնավիրուսի համաճարակի պատճառով, անցկացվում է առանց հանդիսականների ներկայության։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am


