Բարսելոնան պատմական ցուցանիշ է գրանցել Գրանադայի դեմ գավաթային խաղում
Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչում «Բարսելոնան» մրցեց «Գրանադայի» դեմ և լրացուցիչ ժամանակում 3։5 հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ։
Հատկանշական է, որ կատալոնական ակումբը հանդիպման 88-րդ րոպեի դրությամբ պարտվում էր 2։0 հաշվով, սականը մինչև խաղի ավարտն ազդարարող սուլիչի ձայնը Ռոնալդ կումանի սաները կարողացան երկու գնդակ ուղարկել մրցակցի դարպասը և խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ ժամանակի 30 րոպեների ընթացքում «կապտանռնագունները» կարողացան ևս 3 գնդակ ուղարկել «Գրանադայի» դարպասը:
Գոլերն իրենց անվան դիմաց գրանցեցին Անտուան Գրիզմանը, Ֆրենկի Դե Յոնգը և Ժորդի Ալբան։
Ինչպս տեղեկանում ենք Mister Chip-ը, «Բարսելոնան» իր 121-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ է լրացուցիչ ժամանակում 3 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Copa del Rey, Անտուան-Գրիզման, Բարսելոնա, Գրանադա, Ժորդի Ալբա, Ռոնալդ Կուման, Ֆրենկի-դե-Յոնգ