Գվիենայում դժբախտ պատահարից զոհվածների թվում եղել է նաև Նաբի Կեյտայի զարմիկը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Գվինեայում դժբախտ պատահար է տեղի ունեցել։ «Էտուալ դե Գվինեա» ֆուտբոլային ակումբը ավտոբուսով մայրաքաղաք Կոնակրիից ուղևորվելիս է եղել Կանկան՝ մրցաշրջանի առաջին հանդիպմանը մասնակցելու, սակայն վթարի է ենթարկվել, ինչի պատճառով 9 ֆուտբոլիստ զոհվել են։
Երկրի իշխանությունները հայտնում են, որ ավտոբուսի վարորդը գերազանցել է նախատեսված արագությունը։ Գվինեայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան տեղեկացնում է, որ մահացել են ակումբի խաղացողներ և աշխատակիցներ, տուժել են 19 հոգի, որոնցից 17-ը լուրջ վնասվածքներ են ստացել։
Ինչպես հաղորդում է РИА «Новости»-ն, զոհերի թվում եղել է նաև «Լիվերպուլի» կիսապաշտպան Նաբի Կեյտայի զարմիկը՝ Ալմամի Կեյտան։
# Էտուալ դե Գվինեա, Լիվերպուլ, Նաբի Կեյտա