Գվարդոլան ԱՊԼ-ի ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով Ֆերգյուսոնի ցուցանիշը
Անգլիական Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթն» հյուրընկալվելիս 0։4 հաշվով առավելության հասավ «Վոթֆորդի» նկատմամբ։
Այդ խաղից առաջ «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նախորդ տուրի «Բորնմութի» (2։1) դեմ խաղի համեմատ մի շարք փոփոխություններ էր կատարել իր ակումբի մեկնարկային կազմում։
Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, ընթացիկ մրցաշրջանում Պեպ Գվարդիոլան Պրեմիեր լիգայի շրջանակում «Սիթիի» մեկնարկային կազմում արդեն կատարել է 143 փոփոխություն, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Այդ արդյունքի շնորհիվ իսպանացի մասնագետը գերազանցեց «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնի ցուցանիշը, ով 2008/09 մրցաշրջանում կատարել էր 140 փոփոխություն։
Լավագույն հնգյակում են նաև Սթիվ Մաքլարենը («Միդլսբրո», 2004/05 մրցաշրջան, 136 փոփոխություն), Սըր Ալեքս Ֆերգյուսոնը («Մանչեսթեր Յունայթեդ», 2012/13, 135 փոփոխություն), Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ», 2017/18 մրցաշրջան, 135 փոփոխություն):
# ԱՊԼ, Լիվերպուլ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Միդլսբրո, Յուրգեն-Կլոպ, Պեպ Գվարդիոլա, Սըր Ալեքս Ֆերգյուսոն, Սթիվ Մաքլարեն