Գվարդիոլա. «Ման. Սիթին հաջորդ մի քանի տարում կլինի աշխարհի լավագույն ակումբը»
Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Չելսիից» 0:1 հաշվով կրած պարտությունից հետո իր տպավորություններով է կիսվել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան.
«Ցանկանում եմ վերադառնալ տուն ընտանիքիս մոտ։ Վաղուց չեմ տեսնվել նրանց հետ։
Հանգստից հետո ես կվերադառնամ ակումբ, որը հաջորդ մի քանի տարում կլինի աշխարհում լավագույնը»,- նշել է իսպանացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ 50-ամյա մասնագետը հայտարարել էր, որ անկախ Չեմպիոնների լիգայի եզրափակչում գրանցված արդյունքից, միանշանակ, մնալու է մանկունյական ակումբի ղեկին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մանչեսթեր-Սիթի, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Պեպ Գվարդիոլա