Գվարդիոլա. «Հիանալի կլինի ԱԱ-ն դիտել յուրաքանչյուր երկու տարին մեկ»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը յուրաքանչյուր երկու տարին մեկ անցկացնելու գաղափարը.
«Ես մշտապես ուրախ եմ, երբ նոր գաղափարներ են դրվում քննարկման։ Պետք չէ քրեականացնել գաղափարները։
Ակումբներն ու առաջնությունները պաշտպանում են իրենց դիրքորոշումները, իսկ ՖԻՖԱ-ն` իրենը, այդ պատճառով էլ համաշխարհային ֆուտբոլում որոշ գաղափարների քննարկումը հասնում է ընդհուպ մինչև անհեթեթության, քանի որ բոլորը մտածում են միայն իրենց շահի մասին։
Աշխարհի առաջնությունը հիասքանչ մրցաշար է, և ես, որպես երկրապագու, սիրում եմ այն դիտել։ Հիանալի կլինի այն դիտել յուրաքանչյուր երկու տարին մեկ։
Ես ամբողջությամբ աջակցում եմ Արսեն Վենգերի առաջարկած գաղափարն այն տեսանկյունից, որ եթե նույնիսկ նման հաճախականության չանցկացվի աշխարհի առաջնությունը, ապա դրա փոխարեն` մեկ այլ մրցաշար, ինչպես, օրինակ, Կոնֆեդերացիաների գավաթը կամ էլ նոր ստեղծված մրցաշար։ Արսենն առաջարկում է անցկացնել ամենաբարձր մակարդակի մրցաշար»,- նշել է իսպանացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է The Guardian-ը։
Հիշեցնենք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացվում է 1930 թ. սկսած` յուրաքանչյուր 4 տարին մեկ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աշխարհի առաջնություն, Արսեն-Վենգեր, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, ՖԻՖԱ