Գվարդիոլա. «Հաջորդ քայլս կլինի հավաքական մարզելը»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան վերջերս տված հարցազրույցների մեկի ժամանակ խոսել է իր ապագայի մասին.
«Հաջորդ քայլս լինելու է հավաքական մարզելը, եթե լինի նման հնարավորություն։
Ես պետք է հանգստանամ «Սիթիի» ղեկին 7 տարի աշխատալուց հետո, պետք է կանգ առնեմ և շուրջս նայեմ, ինչ-որ բան սովորեմ այլ մարզիչներից և, հնարավոր է, գլխավորեմ որևէ ազգային հավաքական։
Ես ցանկանում եմ աշխատել Եվրոյի, Կոպա Ամերիկայի և աշխարհի առաջնության շրջանակում»,- նշել է իսպանացի մասնագետը, ում խոսքերը փոխանցում է Globo Esporte-ն։
Հիշեցնենք, որ 50-ամյա մասնագետը 2016 թ. հուլիսից մարզում է «Մանչեսթեր Սիթին», որի հետ արդեն նվաճել է 9 տիտղոս` այդ թվում 3 անգամ դառնալով Պրեմիեր լիգայի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա