Գվարդիոլա. «Զգում եմ, որ թիմը լավ վիճակում է»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչում «Ալ Հիլալից» կրած պարտության (3:4) մասին.
«Փլեյ-օֆֆ-ի բոլոր խաղերն էլ բարդ են։ Թույլ տվեցինք մրցակցին ազատ տեղաշարժվել դաշտի անցումային հատվածներում, բայց մենք էլ շատ գոլային պահեր ստեղծեցինք։ Ընդհանուր առմամբ` լավ հանդիպում անցկացրինք։
Ափսոս, որ ամեն ինչ այսեպս ստացվեց։ Չեմ կարող երախտիքի խոսք չասել մարզչական շտաբին և խաղացողներին` ամբողջ ուժերը ներդնելու և տքնաջան մարզվելու համար։
Մենք շատ էինք գրոհում, բայց Բունուն (խմբ.` «Ալ Հիլալի» դարպասապահը) անհավանական սեյվեր էր կատարում։ Զգում եմ, որ թիմը լավ վիճակում է։ Այժմ մեկնում ենք տուն և հանգստանալու ժամանակն է»,- նշել է Գվարդիոլան, որի խոսքը մեջբերում է «Սիթիի» մամուլի ծառայությունը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱԱԱ, Ալ Հիլալ, Աշխարհի ակումբային առաջնություն, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա