Գվարդիոլա. «Դիմեք դատարան, եթե ձեզ չեն գոհացնում մեր ծախսերը»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «քաղաքաբնակների» ծախսերի հետ առնչվող բողոքների մասին.
«Կան սահմանափակումներ, որոնք հաստատված են ֆինանսական fair-play-ի կողմից։
Եթե որևէ մեկին չեն գոհացնում մեր ծախսերը, ապա այդ հարցով կարող եք դիմել դատարան և այնտեղ բարձրացնել տվյալ խնդիրը։
Մենք ամբողջությամբ հետևում ենք բոլոր օրենքներին։ Ակուկբի սեփականատերերը, միանշանակ, չեն ցանկանում գումար կորցնել, սակայն, դրան զուգահեռ, պատրաստ են ներդրումներ անել, որպեսզի նոր ֆուտբոլիստներ գնենք»,- նշել է իսպանացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ վերջերս հայտարարեց 117 մլն եվրոյի դիմաց «Աստոն Վիլլայի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշին ձեռք բերելու մասին։ Նա դարձել է Պրեմիեր լիգայի պատմության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, Ջեք Գրիլիշ, տրանսֆերներ