Գվարդիոլա. «Այնպիսի տպավորություն է, թե ես ավելի շատ եմ հավատում Լիվերպուլին, քան Կլոպը»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Լիվերպուլի» մասին.
«Այնպիսի տպավորություն է, թե ես ավելի շատ եմ հավատում «Լիվերպուլին», քան Յուրգեն Կլոպը։ Կայացել է ընդամենը 10 տուր, առջևում դեռ կան բազմաթիվ հանդիպումներ` ներառյալ աշխարհի առաջնությունը, եվրագավաթները, ներքին գավաթները։
Եթե առաջնության ավարտին մնացած լիներ 6-7 տուր, ապա «Լիվերպուլը» դուրս մնացած կլիներ չեմպիոնական պայքարից, սակայն անցել է միայն 10 տուր ու միլիարդավոր բաներ կարող են տեղի ունենալ»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է The Telegraph-ը։
Նշենք, որ վերջերս մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել էր, որ «Լիվերպուլն» արդեն դուրս է մնացել չեմպիոնական պայքարից։
Հավելենք, որ Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում «Լիվերպուլն» անցկացրած 10 խաղից հետո վաստակել է 16 միավոր և առաջատար «Արսենալին» զիջում է 11 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի, Յուրգեն-Կլոպ, Պեպ Գվարդիոլա