Գվարդիոլա. «Այժմ ավելի լավ կքնեմ Լիվերպուլի դեմ խաղերից առաջ»
Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի») խոսել է Յուրգեն Կլոպի` «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին.
«Նա անհավանական մարզիչ է։ Ինձ չհաջողվեց նրան ավելի լավ ճանաչել, սակայն Կլոպը նաև հիանալի մարդ է։
Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ երբ նա հեռանա, իր հետ կտանի նաև «Մանչեսթեր Սիթիից» ինչ-որ մասնիկ։
Անցնող տարիներին նա «Լիվերպուլի» հետ եղել է մեր գլխավոր մրցակիցը։ Այդպես էր նաև «Բավարիայում», երբ նա մարզում էր «Բորուսիա Դորտմունդը»։
Նրա կարիքը դեռ շատ կզգանք, ես շատ կկարոտեմ նրան։ Ես մի փոքր ուրախ եմ, քանի որ այժմ ավելի լավ կքնեմ «Լիվերպուլի» դեմ խաղերից առաջ։
Ես նրան ամենայն բարիք եմ մաղթում նրան։ Կլոպը չի խոստովանում, որ դեռ վերադառնալու է»,- նշել է Գվարդիոլան, ում խոսքը մեջբերում է The Daily Mirror-ը։
Հավելենք, որ Պեպ Գվարդիոլան և Յուրգեն Կլոպը մարզչական կարիերայի ընթացքում միմյանց հանդիպել են 29 անգամ։
Կլոպը տոնել է 12, իսկ Գվարդիոլան` 11 հաղթանակ, 6 անգամ էլ գրանցվել է ոչ-ոքի։
Հատկանշական է, որ երկու մասնագետներն էլ մարզչական կարիերայում ամենաշատ պարտությունները կրել են հենց միմյանցից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի, Յուրգեն-Կլոպ, Պեպ Գվարդիոլա