Գվարդիոլա․ «Սիթին շատ մոտ է հաջորդ մրցաշրջանում ՉԼ-ում հանդես գալուն»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի՝ «Բյորնլիի դեմ 5։0 հաշվով տարած հաղթանակը․
«Մենք հիանալի հանդես եկանք։ Բարձր կարգի հանդիպում անցկացրինք՝ հատկապես խաղի մեկնարկում։ Առաջին երկու գոլերը շատ օգնեցին մեզ։ Մենք շատ մոտ ենք, որ հաջորդ մրցաշրջանում հանդես գանք Չեմպիոնների լիգայում։
Ուրախ եմ Ֆոդենի համար։ Երբ նա հանդես է գալիս, խաղում է բարձր մակարդակով, սակայն նա դեռևս 20 տարեկան է և պետք է աճ գրանցի։ Նա այս ակումբի համար հաջորդ տասնամյակներում կարևոր դեր պետք է խաղա։ Ֆոդենը դրան արժանի է»,- նշել է կատալոնացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է BBC-ն։
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ն սույն թվականի փետրվարին «Մանչեսթեր Սիթիին» ֆինանսական fair-play-ի կանոնները խախտելու համար երկու տարով զրկել է եվրագավաթային խաղարկություններին մասնակցելու իրավունքից։ Մանկունյական ակումբը բողոքարկել է ՈՒԵՖԱ-ի կայացրած որոշումը՝ դիմելով Լոզանի սպորտային արբիտրաժային դատարան՝ CAS: CAS-ն արդեն քննել է «Սիթիի» գործը․ դատական լսումները տևելլ են երեք օր, իսկ վերջնական վճիռը կհրապարակավի հուլիսի սկզբին։
# Բյորնլի, Մանչեսթեր-Սիթի, ՈւԵՖԱ, Չեմպիոնների-լիգա, Պեպ Գվարդիոլա