Գվարդիոլա․ «Սանեն հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ ակումբի վինգեր Լերոյ Սանեն մտադիր է հեռանալ ակումբից․
«Լերոյը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը։ Եթե նա ցանկանում է հեռանալ ակումբից, ապա դա տեղի կունենա կա՛մ այս ամառ կա՛մ էլ պայմանագրի ավարտից հետո։
Սանեն հրաժարվել է ակումբի հետ նոր պայմանագիր կնքել, և նա ցանկանում է խաղալ այլ ակումբում։ Եթե առաջնության ավարտին կողմերը համաձայնության հասնեն, ապա նա կհեռանա, իսկ եթե ոչ, ապա նա կհեռանա պայմանագրի ավարտից հետո»,- իսպանացի մասնագետի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցո Ռոմանոն, այդ «այլ» ակումբը հավանաբար կդառնա «Բավարիա»։ Սանեն և նրա գործակալը մյունխենյան ակումբի հետ համաձայնեցրել են անձնական պայմանագրի կետերը, իսկ այժմ ակումբները բանակցում են գումարային հարցով։ Նշվում է, որ «Սիթին» Սանեի տրանսֆերի դիմաց ցանկանում է ստանալ 70 մլն եվրո։
Նշենք, որ Լերոյ Սանեի և «Մանչեսթեր Սիթիի» գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թվականը։
# Բավարիա, Լերոյ-Սանե, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո