Գվարդիոլա․ Ռեալը վերջին տասնամյակի լավագույն թիմը չէ

Գվարդիոլա․ Ռեալը վերջին տասնամյակի լավագույն թիմը չէ

08/02/2019 - 23:29

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բացատրել է, թե ինչու
«Ռեալին» չի համարում վերջին տասնամյակի լավագույն թիմը։

« «Ռեալը» հաղթել է Չեմպիոնների լիգան 3 անգամ, այն մրցաշարի ֆավորիտն է, սակայն վերջին տասնամյակի լավագույնը չէ:

Հաշվենք նվաճած տիտղոսները ազգային առաջնություններում և գավաթներում․
Վերջին ասնամյակում «Բարսելոնան», «Յուվենտուսը» և «Բավարիան» ազգային առաջնություններում հաղթել են 6-7 անգամ, իսկ «Ռեալը» 2 անգամ։

Վերջին 10 տարիներին «Ռեալը» դարձել է չեմպիոն 2 անգամ (2011/12 և 2016/17) «Բարսելոնան», «Յուվենտուսը» և «Բավարիան» ամենքը 7 անգամ»,-մասնագետի խոսքն է մեջբերել AS-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գվարդիոլան հայտնել էր վերջին տասնամյակի լավագույն երեք թիմերի անունները՝ «Բարսելոնա», «Յուվենտուս» և «Բավարիա»։

Ի պատասխան՝ մադրիդցիների մարզիչ Սանտիագո Սոլարին հայտարարել է․
««Ռեալը» անցած հարյուրամյակի և ֆուտբոլի պատմության լավագույն թիմն է»:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023