Գվարդիոլան Տոտենհեմի դեմ խաղում դաշտ է դուրս բերել ԱՊԼ-ի երբևէ ամենաթանկարժեք կազմը
Անգլիական Պրեմիեր լիգայի 1-ին տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվեց «Տոտենհեմին»։
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան այդ խաղում դաշտ է դուրս բերել Պրեմիեր լիգայի երբևէ ամենաթանկարժեք կազմը։
«Սիթիի» մեկնարկային կազմի ֆուտբոլիստների ընդհանուր արժեքը եղել է 622 մլն եվրո, ինչն առաջնության շրջանակում ռեկորդային ցուցանիշ է։
Եվս 346 մլն եվրո արժողությամբ կազմ էլ նստած է եղել պահեստայինների նստարանին։
Հավելենք, որ հեղինակավոր Transfermarkt կայքը «Մանչեսթեր Սիթիի» ընդհանուր տրանսֆերային արժեքը գնահատում է 1.06 մլրդ եվրո։ Այդ ցուցանիշով մանկունյական ակումբն աշխարհում ամենաթանկարժեք կազմ ունի։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, Տոտենհեմ