Գվարդիոլան Շվեդիայի վարչապետին խնդրել է քվեարկել կատալոներենը ԵՄ-ում պաշտոնական լեզու ճանաչելու օգտին
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խնդրել է կատալոներենը ճանաչել որպես պաշտոնական լեզու Եվրամիությունում։
Իսպանացի մասնագետն այդ հարցով դիմել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնին.
«Այս ուղերձը Շվեդիայի վարչապետ պարոն Ուլֆ Քրիստերսսոնին է ուղված։ Իսպանիայի կառավարությունը դիմել է ԵՄ-ին` կատալոներենը որպես պետական լեզու ճանաչելու խնդրանքով` դասելով մյուս 24 լեզուների շարքին։
Որպեսզի դա իրականություն դառնա, բոլոր անդամ-պետությունները պետք է «կողմ» քվեարկեն օրինագծին։
Մեր լեզվով խոսում է ավելի քան 10 մլն մարդ, որը համարվում է եվրոպական ժառանգության մաս։
Ես խնդրում եմ Շվեդիային կատալոներենն` իմ մայրենի լեզուն, ճանաչել որպես Եվրամիության պաշտոնական լեզու»,- Գվարդիոլայի խոսքերը մեջեբերում է Plataforma per la Llengua-ն։
Հավելենք, որ, բացի կատալոներենից, քննարկելու է նաև բասկերենին և գալիսերենին ԵՄ-ում պաշտոնական կարգավիճակ տալու հարցը, որը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին։
Ավելացնենք, որ ավելի վաղ Շվեդիայի կառավարությունը դեմ է արտահայտվել այդ լեզուներին պաշտոնական կարգավիճակ տալու հարցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մանչեսթեր-Սիթի, Ուլֆ Քրիստերսոն, Պեպ Գվարդիոլա