Գվարդիոլան նշել է, թե ով է եղել իր ամենատաղանդավոր խաղընկերը
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է, թե ով է եղել իր ամենատաղանդավոր խաղընկերը.
«Կարծում եմ` տաղանդավոր ֆուտբոլիստներ կան ամենուր, այդ թվում՝ Իտալիայում։ Միանշանակ Ռոբերտո Բաջոն այն մեծագույն տաղանդն է, ում հետ երբևէ խաղացել եմ։
Տաղանդը հնարավոր չէ զարգացնել տանը՝ օգտագործելով սոցիալական ցանցերը։ Տաղանդը զարգանում է տքնաջան աշխատելու շնորհիվ, նույնսիկ, եթե սխալներ ես թույլ տալիս։ Դուրդ գալի՞ս է ֆուտբոլը։ Այդ դեպքում շատ խաղա»,- իսպանացի մասնագետի խոսքերը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը։
Հավելենք, որ Պեպ Գվարդիոլան ու Ռոբերտո Բաջոն միասին հանդես են եկել իտալական «Բրեշիայի» կազմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բրեշիա, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, Ռոբերտո Բաջո