Գվարդիոլան հաստատել է, որ Սիթիի ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք կբացեն Լիվերպուլի համար
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հաստատել է, որ իր ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք կբացեն «Լիվերպուլի» ֆուտբոլիստների համար։
«Միանշանակ մենք կանենք դա։ Մենք, անխոս, չեմպիոնական միջանցք կբացենք։ Մենք միշտ ջերմ ենք ընդունում «Լիվերպուլին», երբ նրանք ժամանում են մեր ստադիոն։ Մենք նրանց համար միջանցք կբացենք, քանի որ նրանք վաստակել են դա։
Այն ակումբը, որը երեք տարում ութ տիտղոս է հաղթել, բոլոր մրցաշարերին հանդես է գալիս մեծ կրքով։ Շատ դժվար է հասնել այն ամենին, ինչին մենք հասել ենք աշխարհի ամենաբարդ առաջնությունում, սակայն մշտապես հաղթանակներ տոնելն անհնար է։
Անգլիայում կա մեկ ակումբ, որը բացառություն է, և եթե այդ ակումբը հասնում է հաջողության, ես պետք է միայն սովորեմ նրանցից և շնորհավորեմ»,- նշել է Պեպ Գվարդիոլան, ում խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։
«Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը» միմյանց դեմ դուրս կգան հուլիսի 2-ին՝ «Էթիհադ» մարզադաշտում։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։15։
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» առաջնության ավարտից 7 տուր առաջ արդեն ամրագրել է չեմպիոնական տիտղոսը, որը վերջին անգամ նվաճել էր 1990 թվականին։
# ԱՊԼ, Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա