Գվարդիոլան զղջում է, որ բաց է թողել Գյունդողանին
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարոտում է ակումբի նախկին կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի խաղային որակները, գրում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ` 2023/24 մրցաշրջանում 53-ամյա մասնագետին պակասում է գերմանացի կիսապաշտպանի խաղային որակներն ու հեղինակությունը հանդերձարանում։ Այժմ Գվարդիոլան զղջում է, որ չի ստիպել, որպեսզի Գյունդողանը երկարաձգի պայմանագիրն ակումբի հետ։
Գվարդիոլան չի ցանկացել, որ Գյունդողանը հեռանա «Սիթիից», բայց ակումբի ղեկավարներն ըմբռնումով են մոտեցել նրա որոշմանը։ 33-ամյա ֆուտբոլիստը Գվարդիոլայի թիմի ավագներից մեկն էր և հանդերձարանի առաջատարը։ Իսպանացի մասնագետը նրան համարում էր անձեռնմխելի և անփոխարինելի ֆուտբոլիստ։
Այժմ Գվարդիոլան կարծում է, որ Գյունդողանի փոխարեն ձեռք բերված Մատեո Կովաչիչն ու Մատեուշ Նունեշը չկարողացան ոչ մի կերպ լրացնել Գյունդողանի բացակայությունը։ Ըստ Գվարդիոլայի` նրանք չունեն այդ խաղային որակները։
Պեպ Գվարդիոլան Իլկայ Գյունդողանի տաղանդի մեծ երկրպագուն է։ «Մանչեսթեր Սիթին» գլխավորելուց հետո գերմանացին եղել է ակումբի առաջին տրանսֆերներից մեկը։
Գյունդողանը «Սիթիում» հանդես էր գալիս 2016 թ. հուլիսից, որտեղից հեռացավ 2023 թ. ամռանը։ Նա «քաղաքաբնակների» կազմում 304 խաղում խփել է 60 գոլ, կատարել 38 գոլային փոխանցում։
Գյունդողանը 2023 թ. հուլիսին ազատ գործակալի կարգավիճակում համալրեց «Բարսելոնայի» կամզը և 2023/24 մրցաշրջանում 47 խաղում խփել է 5 գոլ, դարձել 12 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Իլկայ Գյունդողան, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա