Գվարդիոլան գոլֆով հաղթել է Կումանին 📸
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գոլֆ է խաղացել «Բարսելոնայում» նույն պաշտոնը զբաղեցնող Ռոնալդ Կումանի հետ։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, մարզիչներն իրենց որդիների հետ ընկերական հանդիպում են անցկացրել, իսկ հաղթել են Պեպ և Մաուրիսիո Գվարդիոլաները։
Հավելենք, որ երկու մասնագետներն իրենց ֆուտբոլային կարիերայի լավագույն տարիներին հանդես են եկել «Բարսելոնայի» կազմում և 1990-95 թթ. եղել են թիմակիցներ։ Նրանք միասին 9 տիղոս են նվաճել, այդ թվում` 1992 թ. Եվրոպական չեմպիոնների գավաթը (խմբ. – ներկայիս Չեմպիննորի լիգան)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, Ռոնալդ Կուման