Գվարդիոլան ԱՊԼ-ի բացարձակ ռեկորդ է սահմանել
Անգլիական Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» Դավիդ Սիլվայի և Գաբրիել Ժեզուսի խփած գոլերի շնորհիվ 2։1 հաշվով հաղթեց «Բորնմութին»։
Ինչպես տեղեկացնում է Opta Sport-ը, «քաղաքաբնակները» Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ Պրեմիեր լիգայի շրջանակում անցկացնում էին 150-րդ հանդիպումը, իսկ այս հաղթանակը իսպանացի մասնագետի գլխավորությամբ դարձել է 111-րդը, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ 150 հանդիպումների շրջանակում որևէ այլ մարզիչ ավելի շատ հաղթանակ չունի, որքան Պեպ Գվարդիոլան։
Գվարդիոլային հաջորդում են Ժոզե Մոուրինիոն (105 հաղթանակ), Յուրգեն Կլոպը (92 հաղթանակ), Սըր Ալեքս Ֆերգյսունը (90 հաղթանակ) և Քենի Դալգլիշը (85 հաղթանակ)։
# ԱՊԼ, Բորնմութ, Ժոզե Մոուրինիո, Մանչեսթեր-Սիթի, Յուրգեն-Կլոպ, Պեպ Գվարդիոլա, Սըր Ալեքս Ֆերգյուսոն, Քենի Դալգլիշ